Հայկ Բաբուխանյան. Աշնանն ընդդիմությունը չի ստանա ժողովրդի լուրջ աջակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանում աշունը լարված կլինի, երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության առաջնորդ Հայկ Բաբուխանյանը : Նրա խոսքերով, երկրում միաժամանակ ընթանում են չորս զուգընթաց գործընթացներ, որոնք իրար են կապում ներքին եւ արտաքին քաղաքականությունները. հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ներքին լարվածության աճը եւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամը, եւ հենց այդ չորս գործոնը վճռորոշ դեր կխաղան երկրի քաղաքական եւ հասարակական զարգացման գործում:



Հայկ Բաբուխանյանը նաեւ նշել է, որ սեպտեմբերին լուրջ փոփոխությունների մասին խոսել է նաեւ «նարնջագույն ընդդիմությունը», սակայն այժմ նրան քչերը կաջակցեն, քանի որ ժողովրդի մեջ արդեն «նստած է» վտանգի զգացողությունը:



«Անցյալ տարի մենք ականատես ենք եղել, թե քանի մարդ է հետեւել ընդդիմությանը, իսկ այժմ նրանց կեսն անգամ չի մնացել», - ընդգծել է Բաբուխանյանը, ավելացնելով, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ղեկավարության օրոք արդեն ժողովրդից խլել էր այն ամենն, ինչ կարողացել էր, եւ երկրի ներկա վիճակը լոկ տագնապ է հարուցում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---