Հայաստանում ու Խորվաթիայում կձեւավորվեն բարեկամության խորհրդարանական խմբեր

PanARMENIAN.Net - Երկօրյա պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հետ մասնակցել եւ ելույթ է ունեցել հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովում, որի անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Խորվաթիայի նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ խորվաթ շուրջ հարյուր գործարար: Այցի շրջանակում Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Խորվաթիայի տնտեսական պալատների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:



Նախագահ Սարգսյանն այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների «Սեւան» անունը կրող նորագույն սարքավորմանը, ծանոթացել խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին: Հայաստանի Հանրապետության նախագահն այցելել է նաեւ Զագրեբ քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Խորվաթիայի մայրաքաղաքի պատմությանն ու ցուցադրվող վավերագրերին:



Զագրեբում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Զրուցակիցները մեկ անգամ եւս ամրագրել են երկուստեք առկա քաղաքական կամքը տարբեր ուղղություններով, երկկողմ ու բազմակողմ մակարդակներում հայ-խորվաթական փոխգործակցությունը առաջ մղելու համար: Սերժ Սարգսյանն ու Լուկա Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում:



Հայաստանի Հանրապետության նախագահը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին ծանոթացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին:



Սեպտեմբերի 8-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---