ՀՀ ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտը կդառնա Ազգային պաշտպանության համալսարան

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 2-ին ՀՀ ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի`ԱՌՀՀ տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանն Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում ընդունել է ՆԱՏՕ-ի ռազմակրթական ոլորտի փորձագետներին:



Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Քոթանջյանը հյուրերին է ներկայացրել ինստիտուտը Ազգային պաշտպանության համալսարանի վերածելու ծրագիրը: Նա նաեւ հաղորդեց հյուրերին, որ ինստիտուտի բարեփոխումը կատարվելու է ԱՄՆ Ռազմական ակադեմիայի չափանիշերով:



Պատասխանելով փորձագետների այն հարցին, թե ինչու է որպես հիմք ընդունվել հենց ամերիկյան մոդելը` Քոթանջյանն ընդգծել է, որ հումանիտար գիտությունների եւ ռազմական կրթության ոլորտում ամերիկյան մոդելն առավել արդյունավետն է: «Ես եկա այդ եզրակացության դիտարկումների եւ հետազոտությունների երկար տարիների ընթացքում»,-ասել է Հ.Քոթանջյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---