Բաքվի առջեւ չբարձրացնելով հայ փախստականների մասին հարցը` Հայաստանը թուլացնում է իր դիրքերը

PanARMENIAN.Net - «Ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացը չի բխում ոչ ԼՂՀ-ի, ոչ Հայաստանի շահերից»,-հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը Երեւանում ՀՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Ըստ Արման Մելիքյանի, Ադրբեջանը Հայաստանին ագրեսոր է համարում, ցանկանում է վերադարձնել ԼՂՀ տարածքի 2/3-ը եւ ամեն կերպ արծարծում է իր ներքին տեղահանվածների հարցը, որոնք իրականում կոմբատանտներ են:



Իր հերթին Գագիկ Մելիքյանը նշել է, որ Հայաստանին ագրեսոր է անվանում միայն Ադրբեջանը, ոչ թե ինչ-որ այլ երկիր կամ միջազգային կառույց: «Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Լեռնային Ղարաբաղը հաղթել է եւ արդեն 20 տարի է, ինչ Արցախի ժողվուրդն իրականացրել է ինքնորոշման իր իրավունքը»,-ասել է պատգամավորը:



ՀՀԿ ներկայացուցիչն ընդգծել է, որ բանակցություններում արծարծվել է նաեւ Ադրբեջանից հայ փախստականների հարցը, սակայն դա լավ չի լուսաբանվել:



Սակայն Ա.Մելիքյանը չի համաձայնվել իր գործընկերոջ հետ` նշելով, որ ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը միայն վերջերս է սկսել շոշափել իր փախստականների հարցը: «Պետք չէ այդ հարցը դուրս թողնել բանակցությունների օրակարգից, հայտարարելով, որ առաջնայինը ԼՂՀ կարգավիճակի լուծման հարցն է: Այդպիսով Հայաստանը թուլացնում է իր դիրքերը ադրբեջանական կողմի առջեւ»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը:



Նա նաեւ նշել է, որ հայ փախստականների հարցում ՀՀ-ն կոնկրետ քաղաքականություն է վարել` գրեթե բոլորին ապահովելով կացարաններով, որպեսզի նրանք չպահանջեն, որ Ադրբեջան իրենց վերադառնալու հարցը ներառվի բանակցային օրակարգում:
 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---