ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Մադրիդյան փաստաթղթի վերջնական համաձայնեցումից հետո Լեռնային Ղարաբաղը անպայման բանակցությունների սեղանի շուրջ կնստի: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ խորհրդարանային խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Երեւանում կայացած ԼՂՀ-ի նախկին ԱԳ նախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսում:



Պատգամավորի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ յուրաքանչուր պայմանագիր անընդունելի է հայկական կողմի համար, եթե նրա տակ չլինեն ԼՂՀ-ի ղեկավարության ստորագրությունները:



Իր հերթին, Արման մելիքյանը նշել է, որ նույնիսկ Հայաստանը դիտարկում է ԼՂՀ-ն, որպես ուղղակի տարածություն, եւ ոչ թե որպես անկախ պետություն, որի ժողովուրդը վաղուց արդեն իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը: Այդ բանի հետ չհամաձայնվեց Գագիկ Մելիքյանը, նշելով, որ ԼՂՀ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմի մեջ եւ հանդիսանում է անկախ պետություն: «ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի տարբերությունը կայանում է նրանում, որ Ադրբեջանը ճանաչվել է միջազգային հանրության կողմից, որը ինքնորոշվել է ԽՍՀՄ-ից, իսկ ԼՂՀ-ն` ոչ: Սակայն դա ժամանակի հարց է, եւ մենք կհասնենք Արցախի ճանաչմանը», - ասել է Գագիկ Մելիքյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---