Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա Արձանագրություններին

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 7-ն կայանալիք ԱՄՆ նախագահ Բարակ Օբամայի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի հանդիպման ժամանակ կքննարկվի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացը: Այդ հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահը կփորձի ճնշում գործադրել Թուրքիայի վրա Արձանագրությունների շուտափույթ վավերացման համար: Այդ մասին հայտարարել է ՀՀԿ-ն խորհրդարանային խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը Երեւանում կայացած ԼՂՀ նախկին ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ:



Պատգամավորը նշել է, որ թուրքական կողմը կփորձի բարձրացնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը, սակայն չի հասի արդյունքի: Նա նաեւ ավելացրել է, որ մինչեւ այդ հանդիպումը, Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը դրական եզրակացություն կտա Արձանագրություններին: «Հակառակ դեպքում Էրդողանը ասելու ոչինչ չի ունենա ԱՄՆ-ի նախագահին», - նշել է պատգամավորը:



Իր հերթին Արման Մելիքյանը համաձայնվել է ՀՀԿ-ի պատգամավորի հետ, ավելացնելով, որ հանձնաժողովը կարող է դրական եզրակացություն տալ, սակայն կվավերացվեն արդյոք Արձանագրությունները` հայտնի չէ:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---