Մարտի երկրորդ կեսին Հայաստանի նախագահը Սիրիա կայցելի

Մարտի երկրորդ կեսին Հայաստանի նախագահը Սիրիա կայցելի

PanARMENIAN.Net -
Մարտի երկրորդ կեսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը պատասխան երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սիրիա: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Սիրիայում Հայաստանի դեսպան Արշակ Փոլադյանը: «Այցի ընթացքում Սերժ Սարգսյանը կհանդիպի իր սիրիացի պաշտոնակից Բաշար Ալ-Ասադի, ինչպես նաեւ Սիրիայի ղեկավարության մյուս ներկայացուցիչների հետ»,- ասաց Փոլադյանը: Նրա խոսքով, Դամասկոս կատարելիք այցի ժամանակ կողմերի միջեւ մի շարք համաձայնագրեր կստորագրվեն: «Ծրագրված է նաեւ Հայաստանի նախագահի հանդիպումը հայ համայնքի հետ»,- ասաց Փոլադյանը: Դրա հետ մեկտեղ նա նկատեց, որ ՀՀ նախագահը, հնարավոր է, մասնակցի հայ-սիրիական բիզնես-ֆորումին: «Առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ինչ հարցեր են քննարկվելու, քանի որ նախապատրաստական աշխատանքները դեռեւս չեն ավարտվել»,- ասաց Արշակ Փոլադյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---