ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

PanARMENIAN.Net - Ինչպես արդեն հաղորդել ենք, հոկտեմբերի վերջին Բեռլինում կայացել է բանակցությունների առաջին փուլը ադրբեջանական Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսովայի եւ հայկական Իրավական ու քաղաքագիտական ուսումնասիրությունների «Համաձայնություն» կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանի միջեւ, որը ավելի հայտնի է որպես «XXI» դար քաղաքական կուսակցության առաջնորդ եւ նախկին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մերձավոր: Կողմերի խոսքերով` կայացած բանակցությունների նպատակն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագրի մշակումը: Բաքվի ԶԼՄ-րի հաղորդագրությունների համաձայն, Դավիթ Շահնազարյանը համաձայնվել է, որ այսօր հակամարտության կարգավորման միակ ընդունելի տարբերակը փուլայինն է:Հիշեցնենք, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ ԼՂՀ ղեկավարությունը բազմիցս անգամ հայտարարել են փուլային տարբերակի անընդունելի լինելու մասին, քանի որ այն չի տալիս հայկակն կողմին անհրաժեշտ երաշխիքներ: Լեյլա Յունուսովայի խոսքերով` բանակցությունների հաջորդ փուլում ընդունվելիք որոշումների մասին կտեղեկացվեն Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները, որոնց բանակցությունների մասնակիցները վերապահում են վերջին խոսքի իրավունքը: Պետք է նշել, որ «XXI դար» ընդդիմության կուսակցության առաջնորդը հազիվ թե շփումներ ունի նախագահ Քոչարյանի հետ, եւ դժվար է հավատալ, որ նրա նախաձեռնությունները կարող են լրջորեն քննարկվել երկրի քաղաքական ղեկավարության կողմից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---