ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐՈՎ ԲՆԱԿԵՑՎԱԾ ՎՐԱՍՏԱՆԻ ԴՄԱՆԻՍԻԻ ՇՐՋԱՆՈՒՄ ՍԿՍՎԵԼ ԵՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՒՅՑԵՐ 6 դեկտեմբերի 2001 - 22:38 AMT PanARMENIAN.Net - Սրվել է իրավիճակը Վրաստանի Դմանիսիի շրջանում, որտեղ բնակչության ճնշող մեծամասնությունը ադրբեջանցիներ են: Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Իրակլի Գոգավայի խոսքերով` Դմանիսիում սկսվել են բողոքի ցույցեր, որոնց համար առիթ է հանդիսացել վրացական խորհրդարանում ծագած սկանդալը: «Քաղաքացիների միություն» կուսակցության ցուցակներով ընտրված պատգամավոր Դավիթ Մագրաձեն` հրաժարվել է պատգամավորի մանդատից:Խորհրդարանում ազատված տեղը պետք է զբաղեցներ ցուցակով հաջորդ պատգամավորության թեկնածուն: Այդ թեկնածուն Դմանիսի շրջանի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի Միքաել Մահմուդովն էր: Սակայն, պարզվել է, որ «Քաղաքացիների միություն» ղեկավարությունը դեռեւս մարտին կարգադրություն է ստորագրել Միքաել Մահմուդովին ցուցակից հանելու մասին: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: Ուշագրավ Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Գաբրիելյանը և Միքանաձեն կրթական ոլորտում գործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել Փաստաթուղթն ինստիտուցիոնալ հենքի վրա կդնի երկու հանձնաժողովների գործունեությունը Ադրբեջանի ՄԻՊ–ն այցելել է Ստեփանակերտում մնացած հայերին՝ խոցելի խմբերի համար կացարանում Շահրամանյանն ասել է, որ Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ ՀՀ-ից Գազա մարդասիրական օգնություն տանող ինքնաթիռը հասել է Եգիպտոս Օգնությունը ներառում է սնունդ, դեղորայք և բժշկական պարագաներ Միկոյան-Գալշոյան խաչմերուկում երթևեկությունը կփոփոխվի Փոփոխությունը կկատարվի փորձնական տարբերակով |