Խորհրդարանական ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին

Խորհրդարանական ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին

PanARMENIAN.Net - Համաժողովրդական ազատ, արդար ընտրությունների արդյունքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ձևավորվել են կայուն քաղաքական ինստիտուտներ, օրինական իշխանություններ` պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններ,-ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` մեկնաբանելով մայիսի 23-ին Արցախում կայացած խորհրդարանական ընտրությունները:

ԱԳՆ ղեկավարը նշել է, որ բոլոր նախորդ ընտրությունների նման մայիսի 23-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններն արժանացել են տարբեր երկրներից ժամանած անկախ դիտորդների դրական գնահատականներին` իրենց կազմակերպվածությամբ, իրական մրցակցությամբ, գործող օրենսդրությանը եւ միջազգային չափանիշներին համապատասխանությամբ:

«Ընտրությունները վկայում են Արցախում ժողովրդավարության, օրենքի գերակայության ամրապնդման հանդեպ իշխանությունների և ժողովրդի հանձնառության մասին: ԼՂՀ ժողովրդի սեփական ճակատագիրը որոշելու անքակտելի իրավունքի ճանաչումը կենտրոնական տեղ է զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ներկայացված հիմնախնդրի կարգավորման առաջարկություններում, որոնց հիման վրա ընթանում են բանակցություններըե-, ասել է նախարարը:

Ըստ ՀՀ արտաքին հարաբերությունների գերատեսչության ղեկավարի, միջազգային հանրությունն առավել քան պետք է շահագրգռված լինի ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում գործ ունենալու Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից ընտրված իշխանությունների հետ, առավելեւս, որ դա նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի համաժողովի անցկացման մասին մանդատով: Սույն ընտրություններով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներն հերթական անգամ ապացուցեցին ազատ և անկախ ապրելու իրենց կամարտահայտման վճռականությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---