Հայաստան կայցելի Ավստրիայի արտգործնախարարը

Հայաստան կայցելի Ավստրիայի արտգործնախարարը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ավստրիայի նորանշանակ դեսպան Միխաել Փոսթլը: Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է Ավստրիայի հետ կապերը երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերով ընդլայնելու անհրաժեշտությունը եւ հույս հայտնել, որ դեսպանը կարեւոր ներդրում կունենա այդ գործում: Սերժ Սարգսյանը նշել է, որ համագործակցության առկա մեծ ներուժը հնարավոր է լավագույնս իրացնել երկկողմ եւ Եվրամիության ծրագրերի շրջանակներում:

Դեսպանը տեղեկացրել է, որ Ավստրիայի արտգործնախարարի` առաջիկայում Հայաստան կատարելիք այցը նպատակ ունի նախանշել փոխգործակցության նոր ծրագրեր, հատկապես` տնտեսության եւ մշակույթի ոլորտներում:

Նախագահ Սարգսյանն ու դեսպան Փոսթլը մտքեր են փոխանակել նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացների շուրջ: Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի հավասարակշիռ դիրքորոշումը ԼՂ խնդրում` նշելով, որ այն ինքնին լավ աջակցություն է բանակցող կողմերին:

Դեսպան Փոսթլը վերահաստատել է Ավստրիայի պատրաստակամությունը` աջակցելու Հայաստանին ոչ միայն եվրաինտեգրման, այլեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացներում, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---