Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը

Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը

PanARMENIAN.Net - Իրանն առայժմ պատրաստ չէ միջուկային խնդրին Անկարայի միջնորդությանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց իրանագետ Սևակ Սարուխանյանը: Նրա խոսքով, Թեհրանի ու Արևմուտքի միջև միջնորդության նախաձեռնությամբ Թուրքիան ցանկանում է իրեն դրսևորել որպես իսլամական պետությունների պաշտպան` ձգտելով արժանանալ արաբական աշխարհի երկրների հավանությանը: Իրանն իր հերթին, Սարուխանյանի կարծիքով, ընդամենը օգտագործում է Թուրքիային, որպեսզի միայն ժամանակ շահի և հետաձգի Արևմուտքի կողմից պատժամիջոցների ընդունումը:

Իրանի վերաբերյալ ՄԱԿ ԱԽ նոր բանաձևը պատրաստ է քվեարկության: Փաստաթղթի դրույթների համաձայն, դրանում ՄԱԿ բոլոր անդամ պետություններին ուղղված կոչ է պարունակվում` զգոնություն դրսևորել իրանական բանկերի մասնակցությամբ դրամական փոխանցումների հարցում, քանի որ դա, նախագծի հեղինակների կարծիքով, կկանխի աջակցությունը երկրի միջուկային ծրագրին:

Իրանի վերաբերյալ նոր բանաձևի նախագիծը մշակվեց այն բանից հետո, երբ Թեհրանը կես տարվա ընթացքում «այդպես էլ չկարողացավ որոշել, թե ինչ ժամկետում է պատրաստ վերսկսել բանակցությունները միջազգային հանրության հետ»: Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի վերջին զեկույցում ասվում է այն մասին, որ Թեհրանը չի ապահովում անհրաժեշտ համագործակցությունը իր միջուկային ծրագրի խաղաղ բնույթը հաստատելու համար: Այս պնդման հետ Թեհրանը կտրականապես համաձայն չէ:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---