Վրաստանի ԱԳՆ ղեկավարը չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Ջավախքը

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը չգիտի, թե քարտեզի վրա որտեղ է գտնվում Ջավախքը

PanARMENIAN.Net - Վրաստանի աշխարհագրական քարտեզում Ջավախք անունով շրջան չկա: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարԳրիգոլ Վաշաձեն: Նրա խոսքերով, Վրաստանում կա Սամցխե-Ջավախեթի շրջան, որտեղ ողջ բնակչությունը, անկախ ազգային պատկանելությունից, նույն իրավունքներն ունի: «Վրաստանը 103 հայկական դպրոցներին հայերեն լեզվով դասագրքեր է տրամադրում, որոնց շրջանավարտները վրացերենի նախապատրաստական կուրսից հետո կարող են դիմել վրացական բուհեր: Մենք ամեն ինչ անում ենք նրա համար, որպեսզի հայերը և վրացիներն ունենան հավասար իրավունքներ»,- ասել է Վաշաձեն, ավելացնելով, որ հայկական դպրոցները համակարգիչներ ունեն, իսկ ուսուցիչները վերապատրաստում են անցել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---