Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին

PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 9-ին ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին և նրան ուղեկցող պատվիրակությանը:

Ալի Լարիջանին նշել է, որ Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները կարող են լավ արդյունավետ հիմք հանդիսանալ տարածաշրջանի կայունության պահպանման համար:

Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահը ընդգծել է «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի կարևորությունը` որպես ցանկացած տարանցիկ նոր ուղղության ստեղծում, որը կարող է շահավետ լինել դրա բոլոր անդամների համար:

Երկուստեք կարևորվել է ռազմավարական նշանակություն ունեցող այնպիսի նախագծերի իրականացումը, ինչպիսիք են Իրան-Հայաստան երկաթգծի, Արաքս գետի վրա համատեղ ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի, նավթամթերքների խողովակաշարի կառուցումը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են, որ Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների ձևավորման գործում իրենց նպաստն ունեն երկու երկրների օրենսդիր մարմինների արդյունավետ փոխգործակցությունը, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---