ՀՅ Դաշնակցության պատվիրակությունն արդեն Բաքվում է11 հոկտեմբերի 2010 - 15:34 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության պատվիրակությունը ՀՅԴ բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի և Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի ղեկավարությամբ արդեն Բաքվում է: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սպարտակ Սեյրանյանը: Ինչ վերաբերվում է Բաքվում հայկական պատվիրակության անվտանգությանը, ապա Սեյրանյանը հայտարարել է. «Չեմ կարծում, որ Ադրբեջանն այնքան չի հարգում իրեն, որ չի կարող ապահովել հայկական պատվիրակության անվտանգությունը»: ՀՅ Դաշնակցության ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ, Կովկասի և սևծովյան ավազանի երկրների Սոցինտերնի տարածաշրջանային կոմիտեի նիստին, որը տեղի է ունենում հոկտեմբերի 11-12-ը Բաքվում:
Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |