Հայաստանի ԱԱԽ քարտուղար. 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ

Հայաստանի ԱԱԽ քարտուղար. 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ

PanARMENIAN.Net - 2010թ. նոր որակի է հասցվել ՀՀ պետական մարմինների համագործակցությունը ԵՄ-ի հետ, հունվարի 12-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն՝ ամփոփելով խորհրդի և նրա աշխատակազմի 2010 թվականի գործունեությունը: Եվրոպական կառույցների հետ ՀՀ պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովն զբաղվել է ԵՀՔ Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի կատա¬րումն ապահովող 2009-2011թթ. միջոցառումների իրականացմամբ: Ծրագիրն իրականացվել է հետևյալ առաջնահերթ ուղղություններով` քաղաքական, իրավական, ենթակառուցվածքային, հումանիտար, շրջակա միջավայրի, առողջապահության և սոցիալական, ֆինանսատնտեսական և առևտրային:

2010 թվականի ընթացքում 197 գերակա խնդիրներից իրականացվել է շուրջ 80-ը: Արդեն հաստատվել են «ՀՀ-ում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման», «Հայաստանում տարերային աղետների կանխատեսման և կանխարգելման համակարգի ձևավորման», «ՀՀ-ում անօթևան միայնակ տարեցների և բնակարանի կարիք ունեցող սոցիալական այլ խմբերին պատկանող անձանց համար սոցիալական բնակարանների համալիրի ստեղծման» հայեցակարգերը, «Ճգնաժամային կառավարման կենտրոնի ստեղծման ծրագիրը» և այլն: Շարունակվում են ջանքերը Հայաստանի և Եվրամիության անդամ երկրների միջև պայմանագրային բազան ընդլայնելու ուղղությամբ: Հայաստանն արդեն «Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր է կնքել ԵՄ անդամ 27 երկրներից 17-ի հետ, 3-ի հետ համաձայնագրերը նախաստորագրված են, իսկ Շվեդիայի և Սլովակիայի հետ բանակցություններն ընթացքի մեջ են:

Շարունակվում են աշխատանքները ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման ուղղությամբ: Մուտքի արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր է կնքվել ԵՄ անդամ 10 երկրների հետ (Կիպրոս, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Սլովակիա, Խորվաթիա, Ռումինիա, Լատվիա, Լիտվա, Ֆրանսիա):

2010թ. Հայաստան-Եվրամիություն համագործակցության առաջնահեր¬թություններից էին «Ասոցացման ու խոր և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրերի» կնքման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, ինչպես նաև «Արդարադատության, ազատության և անվտանգության» հարցերով ենթակոմիտեի ստեղծումը:

Արևելյան գործընկերության շրջանակում 2009 թվականին ԵՄ օժանդակությամբ Հայաստանում բացվել է դիվանա¬գիտական ակադեմիան, 2011-ին նախատեսվում է բացել արդարադատության ակադեմիա:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---