ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը հերթական անգամ մոլորեցնում է Ադրբեջանի հասարակայնությանը

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը հերթական անգամ մոլորեցնում է Ադրբեջանի հասարակայնությանը

PanARMENIAN.Net - ԼՂՀ անվտանգության գոտում դրության մասին ԵԱՀԿ դաշտային առաքելության գնահատման հաշվետվությունը դեռևս պատրաստ չէ և, բնականաբար, չի ներկայացվել հակամարտության կողմերին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեց դիվանագիտական աղբյուրը, ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի հերթական հայտարարությունը պարզապես խաբեություն է, որը մոլորեցնում է Ադրբեջանի հասարակայնությանը: «Ինչ վերաբերում է ՄԱԿ-ում հաշվետվության ներկայացմանը, ապա Կազմակերպություն կարելի է ներկայացնել ցանկացած հարցի վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ: Դա կարող է անել ՄԱԿ-ի անդամ հանդիսացող երկիր»,- նշել է աղբյուրը:

ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Ագշին Մեխտիևն ադրբեջանական Trend գործակալությանը հայտնել է, որ «այն բանից հետո, երբ գնահատման առաքելությունը ներկայացնի իր հաշվետվությունը ԼՂՀ անվտանգության գոտում իրադրության մասին, ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցչությունը կարող է տարածել այն կազմակերպությունում: Առաքելության հաշվետվության քննարկումը չի կարող ներառվել Գլխավոր ասամբլեայի օրակարգում, քանի որ դա ԵԱՀԿ փաստաթուղթ է, սակայն Ադրբեջանը ցանկության դեպքում կարող է կազմակերպել դրա քննարկումները տարբեր մակարդակներում, ասել է մշտական ներկայացուցիչը:

2010 թվականի հոկտեմբերի 5-7 ԵԱՀԿ գնահատման առաքելությունն անցկացրեց ԼՂՀ անվտանգության գոտին կազմող տարածքների մոնիթորինգ: Առաքելության կազմի մեջ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ միասին մտնում էին փախստականների հարցերով ՄԱԿ Գերագույն կոմիսարիատի ներկայացուցիչներ: Միջնորդները խոստացել էին հունվարին ներկայացնել մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---