Վահան Դիլանյան. Մամեդյարովը չգիտի՞, որ ՄԱԿ-ի բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն

Վահան Դիլանյան. Մամեդյարովը չգիտի՞, որ ՄԱԿ-ի բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարարի հայտարարությունն այն մասին, թե պաշտոնական Բաքուն պատրաստ է բանակցել Լեռնային Ղարաբաղին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու համար, կատարյալ նոնսենս է: Այդ մասին հայտարարել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի նախագահ Վահան Դիլանյանը: Ըստ նրա, բանակցային որևէ ձևաչափում չի քննարկվում և չի էլ կարող քննարկվել Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տրամադրելու հարցը այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղը 1991թ-ից տիրապետում է անկախ պետության կարգավիճակի, ինչը ամրագրված է նաև երկրի Սահմանադրության մեջ:

«Ադրբեջանի արտգործնախարարի իրականությունից իսպառ կտրված հայտարարությունը համարժեք է այն հնարավորությանը, որ պաշտոնական Երևանը կամ Ստեփանակերտը հայտարարեն, թե պատրաստ են քննարկել Ադրբեջանին ինքնավարության բարձր կարգավիճակ տրամադրելու հարցը: Նույն հարցազրույցում Մամեդյարովը նաև ցավ է հայտնել, որ չեն իրագործվել ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի՝ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերը դուրս բերելու մասին 4 բանաձևերը:

Ցավալի է, որ Կիևի Միջազգային հարաբերությունների ինստիտուտը ավարտած և շուրջ 20 տարի ադրբեջանական ԱԳՆ համակարգում աշխատած նախարարը չգիտի, որ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր իրավական ուժ չունեն: Ցավալի է նաև, որ Մամեդյարովը չգիտի, որ հայկական զորքեր հանդիսանում են ոչ միայն ՀՀ, այլև ԼՂՀ զինված ուժերը, իսկ ԼՂՀ-ից պահանջել, որպեսզի նա դուրս բերի իր զորքերն իր իսկ տարածքից, առնվազն անտրամաբանական է»,-ասել է Դիլանյանը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---