Երևանում համագործակցության պլան է ստորագրվել Հայաստանի և ԳԴՀ ՊՆ-երի միջև

Երևանում համագործակցության պլան է ստորագրվել Հայաստանի և ԳԴՀ ՊՆ-երի միջև

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս Յոհան Շմիդտին: Ստորագրվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ԳԴՀ դաշնային պաշտպանության նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության պլանը:

Քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր:

ՀՀ պաշտպանության նախարարը բարձր է գնահատել Գերմանիայի հետ պաշտպանության ոլորտում համագործակցության մակարդակը` նշելով, որ համագործակցությունը հատկապես աշխուժացել է` Աֆղանստանում գերմանական խաղաղապահ ուժերի հրամանատարության ներքո հայկական խաղաղապահ զորախմբի առաքելության արդյունքում, հաղորդում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---