Հայ բլոգերները պահանջում են ՄԱԿ-ից և եվրոպական կառույցներից պաշտպանել ջավախահայերին

Հայ բլոգերները պահանջում են ՄԱԿ-ից և եվրոպական կառույցներից պաշտպանել ջավախահայերին

PanARMENIAN.Net - Ջավախահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը միանալու է հայ բլոգերների առցանց հանրագրին` ուղղված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուին և ԵԽ գլխավոր քարտուղար Թորնբյերն Յաղլանդին: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է ՀՀԿ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: «Բարձր գնահատելով հայ բլոգերների նախաձեռնությունը` մենք պաշտոնապես միանում ենք այդ գործընթացին և ամեն ինչ անելու են մեր հանրագրի տակ ստորագրողների քանակն ավելացնելու համար»,- հայտարարել է Թորոսյանը:

Նա հավելել է, որ հետագայում նրանք պլանավորում են առցանց հանրագիր տրամադրել միջազգային կազմակերպությունների երևանյան գրասենյակներին, ինչպես նաև դիմել եվրոպական երկրների հայ համայնքներին, որպեսզի նրանք բարձրացնեն Ջավախքի հայերի իրավունքների պաշտպանության հարցն իրենց երկրների պատգամավորների առաջ: Իր հերթին, «Երկիր» միության նախագահ Սևակ Արծրունին նշել է, որ ստորագրահավաքը ցույց է տալու Վրաստանին, որ գոյություն ունի ջավախահայերի պաշտպանության նկատմամբ համահայկական մոտեցում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---