Դատարանը ՀՀ նախկին նախագահի մասին հրապարակման համար կալանք է դրել հայկական թերթի ողջ ունեցվածքի վրա

Դատարանը ՀՀ նախկին նախագահի մասին հրապարակման համար կալանք է դրել հայկական թերթի ողջ ունեցվածքի վրա

PanARMENIAN.Net - Հայկական դատարանը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցով կալանք է դրել «Հրապարակ» թերթի դրամական միջոցների և ունեցվածքի վրա: Դատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցը, որը պահանջում է հերքել իրեն վարկաբեկող վկայությունները, որոնք տեղ են գտել թերթի հրապարակման մեջ:

2011 թվականի փետրվարի 15-ին «Հրապարակ» թերթը հոդված հրապարակեց «Քոչարյանին ոչնչացնում են, Ծառուկյանին` բացատրում» խորագրով: Հրապարակման մեջ տեղ գտած վկայությունների համար ՀՀ նախկին նախագահը բարոյական վնասի 6 միլիոն դրամի չափով (մոտ 16 հազար դոլար) հատուցում է պահանջում:

Թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը հայտարարել է, որ թերթի նկատմամբ կալանքն առաջին անգամ է կիրառվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արդեն դատի է տվել ընդդիմադիր «Հայկական ժամանակ» և «Ժամանակ» թերթերին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---