Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի կայունությանը

Հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը մեծապես նպաստում է տարածաշրջանի կայունությանը

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ապրիլի 27-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Յուրի Զուբակովին: Քննարկվել են հայ-ռուսական ռազմական համագործակցությանը և տարածաշրջանային անվտանգությանն առընչվող հարցեր:

Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ մամլո ծառայությունը, Սեյրան Օհանյանը և Յուրի Զուբակովը գոհունակությամբ են արձանագրել, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Ռուսաստանը արդյունավետորեն համագործակցում են ինչպես ՀԱՊԿ-ի շրջանակներում, այնպես էլ երկկողմ ձևաչափով` նշելով, որ հայ-ռուսական ռազմավարական և ռազմատեխնիկական համագործակցությունը կարող է մեծապես նպաստել տարածաշրջանի կայունության ու անվտանգության ամրապնդմանը:

 Ուշագրավ
«Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
---