Մարի Յովանովիչը բարձր է գնահատում վերջին տարիներին օրենքների շուրջ ԱԺ-ում անցնող բաց քննարկումները

Մարի Յովանովիչը բարձր է գնահատում վերջին տարիներին օրենքների շուրջ ԱԺ-ում անցնող  բաց քննարկումները

PanARMENIAN.Net - Մայիսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Մարի Յովանովիչին` Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին արդյունավետ աշխատանքի համար եւ գոհունակությամբ փաստեց, որ նրա պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն էլ ավելի զարգացան ու խորացան, ինչի արդյունքում նաեւ խորհրդարանում իրականացվեցին ծրագրեր, որոնք նպաստեցին նաեւ Հայաստանի օրենսդրության համապատասխանեցմանը միջազգային չափանիշներին: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների հետագա զարգացման եւ ամրապնդման համար մեծ ներուժ կա եւ այս առումով կարեւորեց նաեւ միջխորհրդարանական գործակցության ակտիվացումը:

Դեսպան Յովանովիչը շնորհակալություն հայտնեց արդյունավետ համագործակցության համար` կարեւորելով հայ-ամերիկյան գործակցության հետագա ամրապնդումը եւ զարգացումը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչը կարեւոր դեր ունի միջպետական հարաբերությունների զարգացման գործում: Դեսպանը բարձր գնահատեց վերջին տարիներին օրենքների շուրջ Ազգային ժողովում կազմակերպվող բաց քննարկումները:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:

Վերջում Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց դեսպանին նրա հետագա գործունեության մեջ` վստահություն հայտնելով, որ նա միշտ կմնա Հայաստանի բարեկամը, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---