Սեյրան Օհանյանը չի կարծում, թե Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին 31 հունվարի 2012 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Հայաստանի Ֆրանսիական համալսարանի ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը, պատասխանելով ուսանողների հարցին, հայտարարել է, թե չի կարծում, որ Արևմուտքն ու Ռուսաստանը հանուն ադրբեջանական նավթի դեմ կգնան Հայաստանին: «Դարերով երակներով հոսող հայկական արյունը նավթից թանկ է…Կգա ժամանակ, երբ նավթամուղերի նավթը կվերջանա, իսկ հայի արյունը միշտ կհոսի երակներով»,-ասել է նա: Անդրադառնալով Հայաստանի քաղաքականությանը Հարավային Կովկասում, նախարարը նշել է, որ «տարածաշրջանում այդ քաղաքականությունը ուղղահայաց է՝ Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան»: Նա նշել է, որ այդ ուղղահայացը խնդիրներ ունի, օրինակ, Ռուսաստանը Վրաստանի հետ, Արևմուտքը՝ Իրանի հետ: Ինչ վերաբերում է հորիզոնական կապերին՝ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան, ուղղությամբ դրանք զրոյական են»: Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |