«Ես եմ Վահե Ավետյանը». «Հարսնաքարի» մոտ այսօր հիշատակի երեկո էր 29 հունիսի 2013 - 22:09 AMT PanARMENIAN.Net - Այսօր լրացավ զինվորական բժիշկ, սպա Վահե Ավետյանի մահվան տարելիցը: «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում՝ Վահե Ավետյանի մահվան վայրում, երեկոյան հիշատակի արարողություն է անցկացվել, որին մոտ հարյուր քաղաքացի է մասնակցել: Ակտիվիստների ձեռքերում պաստառներ էին, որոնց վրա գրված էր «Ես եմ Վահե Ավետյանը»։ Հավաքվածները նախ մեկ րոպե լռությամբ հարգել են Ավետյանի հիշատակը, այնուհետև մի խումբ քաղաքացիներ փորձել են համալիրի տարածքում հուշաքար տեղադրել։ Ոստիկանները՝ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը գլխավորությմաբ, փորձել են խոչընդոտել հուշաքարի տեղադրումը։ Նրանք զգուշացրել են, որ այն հանվելու է, բայց «Վահե Ավետյան» հասարակական շարժման ակտիվիստներին, այնուամենայնիվ, հաջողվել է այն տեղադրել: Հուշաքարի վրա գրված էր․ «Այս տարածքում դրվելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը Երթի մասնակիցներն Ադրբեջանի դեսպանատան մոտից քայլել են դեպի Թուրքիայի դեսպանատուն, հետո դեպի Սպիտակ տուն Ալիև․ ՌԴ-ն երբեք չի հեռանա Կովկասից Նա հավելել է, թե Ադրբեջանին հաջողվել է ՌԴ հետ համագործակցության այնպիսի ձևաչափ մշակել, որը փոխշահավետ է |