25  Ամոթի օր. Երկրաշարժից 25 տարի անց

Ամոթի օր. Երկրաշարժից 25 տարի անց

Ամոթի օր. Երկրաշարժից 25 տարի անց

PanARMENIAN.Net - Շատերը հիշում են, բոլորը լսել են 1988-ի դեկտեմբերի 7-ի մասին. ժամը 11:41-ին Հայաստանը մոտ 35-45 վայրկյան ցնցվեց: Էպիկենտրոնում երկրաշարժի ուժգնությունը Ռիխտերի սանդղակով 10 բալ էր: Սպիտակ, Գյումրի, Վանաձոր,Ախուրյան, Ստեփանավան… Երկրաշարժն ավերեց հանրապետության հյուսիս-արևմտյան շրջանները: Ոչնչացավ 1.8 մլն քմ բնակելի մակերես, այդ թվում 22.678 բնակարան. մոտ 530 հազար մարդ դարձավ անօթևան, մահացավ 17 հազար գյումրեցի, 4000 սպիտակցի, 1200 վանաձորցի, 500 ախուրյանցի ու 125 ստեփանավանցի, 19 հազարը մարդ դարձավ հաշմանդամ:

Հիմնահատակ ավերվեց Նալբանդ գյուղը, հիմնովին՝ Սպիտակը, նաև Գյումրիի (Լենինականի) շենքերի 80 տոկոսը: Սպիտակի երկրաշարժը դարձավ XX դարի ամենաավերիչ երկրաշարժերից մեկը: Աղետի գոտուց 120 հազար մարդ տարահանվեց, որոնցից 75 հազարը՝ Հայաստանից դուրս: Հայաստանին օգնություն ցուցաբերեց ամբողջ Խորհրդային Միությունն ու աշխարհը…

Երկրաշարժից 25 տարի անց Գյումրիում 4500 ընտանիք դեռ անօթևան է։ Մեծամասնությունն ապրում է տնակային ավաններում: Այսօր` դեկտեմբերի 7-ին, ժամը 11:41 PanARMENIAN Photo-ն հրապարակում է նրանց ապրուստի մասին պատմող 25 լուսանկար: «Ամոթի օր». նախագծի անվանումն է, հեղինակը գյումրեցի Հայկ Բարսեղյանն է, նախաձեռնությունը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբինն է:

«Ժամանակին սիրուն նկարներով ներկայացրել ենք Գյումրին, բայց ինչքան էլ սիրուն ներկայացնես քաղաքը, Գյուրիում մարդիկ են կարևոր, որ երկրաշարժի պատճառով շատ վատ պայմաներում են ապրում»,- նշում է Հայկը:

Նախագծի նպատակն է ժողովրդին տեղեկացնել ու ցույց տալ այդ ամենը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---