Երեւանում տեղի կունենա ջահերով երթ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - «Իմ անունը պայքար է, իմ վախճանը` հաղթանակ»: Այս կարգախոսով 2006 թվականի ապրիլի լույս 24-ի գիշերը կընթանա Երեւանում արդեն ավանդական դարձած ջահերով երթը ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Երթը կսկսվի Ազատության հրապարակում 20.00-ին եւ կավարտվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, հաղորդում է ՀՅԴ երիտասարդական թեւի եւ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մամլո կենտրոնը: Նշենք, որ որպես կարգախոս են ընտրված արեւմտահայ բանաստեղծ Սիամանթոի խոսքերը, որը սպանվել է 1915 թվականի ապրիլի 24-ին` ի թիվս Ստամբուլի շուրջ 200 հայ մտավորականների:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---