Պոլսի պատրիարքի փոխանորդին ՀՀ-ում բողոքի ցույցով են դիմավորելու

Պոլսի պատրիարքի փոխանորդին ՀՀ-ում բողոքի ցույցով են դիմավորելու

PanARMENIAN.Net - Կոնստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին «Զվարթնոց» օդանավակայանում պատրաստվում են դիմավորել բողոքի ակցիայով: Facebook-ում ստեղծվել է համապատասխան նախաձեռնություն՝ «Թույլ չենք տալու Արամ Աթեշյանին մտնել Հայաստան» անվանումով:

Հունիսի 15-ին պատրիարքարանի պաշտոնական կայքը տեղեկացրել է, որ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը Հայաստան կայցելի: Նշվում է, որ Աթեշյանը հունիսի 15-ին մեկնում է Ռուսաստան, որտեղից էլ կուղևորվի դեպի Հայաստան՝ մասնակցելուԳերագույն հոգևոր խորհրդի նիստերին, ինչպես նաև Հռոմի պապի՝ Հայաստան այցելության միջոցառումներին:

«Երբ Բունդեսթագի թուրք պատգամավորները հորդորում են արգելել Թուրքիայի նախագահ Էրդողանի մուտքը Գերմանիա, մենք ևս որպես միլիոնավոր զոհերի հիշատակը հարգող հայ ազգի արժանապատիվ զավակներ թույլ չենք տալու նրա Հայաստան մուտքը», - գրված է նախաձեռնության հայտարարության մեջ։

Կոստանդնուպոլսի պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին հունիսի 7-ին նամակ էր գրել Հայոց ցեղասպանությունը դատապարտող Բունդեսթագի բանաձևի առթիվ, որում նշել էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական շրջանում տեղի ունեցած իրադարձությունների մասին Գերմանիայի հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ժողովրդի շրջանում խոր վիշտ է առաջացրել»:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն ի պատասխան PanARMENIAN.Net հարցմանը մեկնաբանել է Աթեշյանի նամակը Թուրքիայի նախագահին:

Նա հիշեցրել է, որ օրեր առաջ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհակալական նամակ է ուղղել Բունդեսթագի նախագահին՝ փոխանցելով Գերմանիայի ժողովրդին Հայ Եկեղեցու և հայ ժողովրդի երախտագետ զգացումները։ «Սակայն այս դեպքում գործ ունենք Թուրքիայի և նրա վարած քաղաքականության հետ։ Բնավ չփորձելով արդարացնել որևէ մեկին՝ միևնույն ժամանակ նշեմ, որ չենք բացառում հարկադրանքի պարագան», - ընգծգել է Էջմիածնի մամլո դիվանի պատասխանատուն։

Կարդացեք նաև՝ Արարատյան թեմի առաջնորդը՝ Աթեշյանի նամակի մասին. «Ինքս երբեք չէի անի, սակայն դատապարտել չեմ կարող»

Սասունյան. Թուրքիայի հայերը երբեք չեն ընդունի Աթեշյանին որպես ընտրված պատրիարք

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---