76  25.06.16 - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի այցը Ծիծեռնակաբերդ

Հռոմի պապը Ծիծեռնակաբերդ է այցելել, հանդիպել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին (վիդեո)

Հռոմի պապը  Ծիծեռնակաբերդ է այցելել, հանդիպել Ցեղասպանությունը վերապրածների ժառանգներին

PanARMENIAN.Net - Հայաստանում եռօրյա այցով գտնվող Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարոգին Բ-ն, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հոգևոր և պետական այրերի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր ու Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:

Այնտեղ նրանք ծաղիկներ են դրել ու աղոթել են զոհերի հիշատակին: Կատարվել է բարեխոսական կարգի արարողությունը՝ հայցելով սրբադասված նահատակների բարեխոսությունը:

Հայոց եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերը սրբադասվել են 2015 թվականի ապրիլի 23-ին:

Ֆրանցիսկոս Պապն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակ՝ օրհնել իր անվամբ տնկված եղևնին, որից հետո գրառում է կատարել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո այցելուների գրքում:

«Այստեղ աղոթում եմ՝ ցավը սրտիս մեջ, որպեսզի այլևս նման ողբերգություններ, ինչպիսին սա է, չկրկնվեն, որպեսզի մարդկությունը չմոռանա և գիտենա չարության փոխարեն ապրել բարությամբ: Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և իմաստնություն: Աստված պահպանի հայ ժողովրդի հիշողությունը: Հիշողությունը չի կարելի ո'չ պղտորել, ո'չ մոռանալ: Հիշողությունը խաղաղության և ապագայի աղբյուրն է»,-գրել է Սրբազան Քահանայապետը:

Հուշահամալիրում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին են մոտեցել Հայոց ցեղասպանությունը վերապրածների մի խումբ ժառանգներ՝ զավակներ և թոռներ, որոնց նախնիները, Մեծ Եղեռնի որբեր լինելով, Պիուս Տասնմեկերորդ Պապի որոշմամբ օթևան էին գտել պապական Կաստել Գանդոլֆո դղյակ-ամառանոցում:

Իր այցի առաջին օրը Ֆրանցիսկոսը կրկին ցեղասպանություն է որակել 1915-ին հայերի բնաջնջումը, ընդ որում, շեղվելով նախօրոք գրված ելույթի տեքստից:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---