Դատապարտյալների հիվանդանոցում 3 անձ հացադուլ է անում

Դատապարտյալների հիվանդանոցում 3 անձ հացադուլ է անում

PanARMENIAN.Net - «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում 2 կալանավորված անձ և 1 դատապարտյալ հունվարի 14-ին հացադուլ եմ հայտարարել՝ կապված իրենց առողջական խնդիրների և քրեական գործերի հետ։

Ինչպես Aysor.am-ին ասել են քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից` նրանց առողջական վիճակը նորմալ է:

«Այս պահին շարունակում են հացադուլը: Երկու օրվա ընթացքում խնդիրներ չեն կարող առաջանալ, առողջական վիճակը նորմալ է, առանձնացված են առանձին խցում, հսկողության տակ են»,- ասել են ՔԿՀ-ում։

Հարցին, թե արդյոք կան պնդումներ, որ ազատազրկումն անհամատեղելի է առողջական խնդիրների հետ՝ քրեակատարողականից ասել են, թե որքանով տեղյակ են` դրա հետ կապված չէ։

Հունվարի 15-ին Aysor.am-ի խմբագրություն էին դիմել Դատապարտյալների հիվանդանոցում հացադուլ հայտարարած երեք անձ՝ Գեղամ Վարուժանի Մելքոնյանը, Կարեն Հովհաննեսի Հովհաննիսյանն ու Վանիկ Ժորայի Գալստյանը՝ պնդելով, որ ունեն ծանր հիվանդություններ: Գեղամ Մելքոնյանի եղբայրն ասել էր, որ դատապարտյալը տառապում է էպիլեպսիայով և դատապարտվել է 5 տարի 4 ամիս ժամկետով, որից 9-ը ամիսն անցկացրել է Դատապարտյալների հիվանդանոցում։

 Ուշագրավ