Մարտին Երեւանում կկայանա «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: EXPO 2009» միջազգային ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են LOGOS EXPO Center-ում 2009թ. մարտի 21-23-ը Եր-անում, Նկարիչների Միության ցուցասրահում կկայանա «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» չորորդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Ըստ LOGOS EXPO Center-ի, «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» ցուցահանդեսը, դա հերթական քայլն է Հայաստանում այդ ոլորտի զարգացման համար պրոֆեսիոնալ ցուցահանդեսի կազմակերպման գործում: Ցուցահանդեսի հիմնական նպատակն է` ներգրավել բարձրակարգ արտադրողների - մասնագետների, խթանել նորարական գաղափարների առաջխաղացումը, արդյունավետ օգտագործել ինֆորմացիոն տեխնոլոգիաները, պոլիգրաֆիայի, գովազդի, դիզայնի - փաթեթավորման բնագավառներում, բարելավել հրատարակչություններում դիզայնի որակը, ամրապնդել կապը արտադրողների - դիզայն-ստուդիաների միջ-»:



«Միջազգային մրցակցությունը այսօր բարձր պահանջներ է պարտադրում այն կազմակերպություններին - ընկերություններին, որոնք զբաղվում են պոլիգրաֆիայով - դիզայնով: Նման իրավիճակում մասնագետները արդիական ինֆորմացիայի - նոր գաղափարների ու փորձի փոխանակման կարիք ունեն: Արտասահմանյան արտադրողների ու մատակարարների մասնակցությունը հնարավորություն կտա տեղական կազմակերպություններին ծանոթանալու այս ոլորտի նորարական ձեռքբերումների - նոր տեխնոլոգիաների հետ: «ԻՆՏԵՐՊՐԻՆՏ: Պոլիգրաֆիա, Գովազդ, Դիզայն, Փաթեթավորում EXPO 2009» ցուցահանդեսը դա մասնագետների գործնական շփման համար արդյունավետ պլատֆորմա է, որտեղ հաստատվում է աճի առաջընթացը - ցուցադրվում են նորույթներ»,- LOGOS EXPO Center-ի հաղորդման մեջ:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---