Երեւանում բացվել է «Թունավորում» լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հունվարի 30- փետրվարի 5 Երեւանի «Ցիտադել» բիզնես-կենտրոնում բաց է «Թունավորում» կոչվող լուսանկարչական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Հայաստանի բնապահպանական խնդիրներին, մասնավորապես, լեռնային մետաղաձուլական գործարաններից Արաքս, Մեղրի, Դեբեդ, Վոգչին գետերը թափվող ջրերի վնասակար ազդեցությանը:



Ցուցահանդեսի կազմակերպիչ «Էկոդար» հասարակական կազմակերպությունը ներկայացրել է չորս երիտասարդների աշխատանքներ, որոնք նպատակն է` հասարակությանն ու կառավարությանը ծանոթացնել շրջակա բնության վիճակի հետ. մոտ 20 թունավոր պահեստներ կան, որտեղ արտանետվում են մետաղավերամշակման հաստատությունների արգասիքները: Աշխատանքների մեջ ներկայացված են Թեղուտի անտառների լուսանկարները, որտեղ մինչ օրս շարունակվում է անտառահատումը:



Փետրվարի 5-ից ցուցահանդեսը կշարունակվի «Նարեկացի» մշակութային կենտրոնում:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---