ՊՆ․ Գիշերը սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

ՊՆ․ Գիշերը սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

PanARMENIAN.Net - Օգոստոսի լույս 3-ի գիշերը և առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։ Այս մասին հայտնում է ՊՆ։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 8 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով մոտ 95 կրակոց։

Հուլիսի 12-ից իրավիճակը սրվել էր հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում։ Պաշտոնական տվյալներով՝ սահմանային մարտերից հետո Ադրբեջանն ունի 13 զոհ, հայկական կողմը՝ 5։

Կոթիի ուղղությամբ մարտական դիրքերի հատվածում հակառակորդը կրակել է 2 անգամ, Զանգակատան մարտական դիրքերի հատվածում` 6 անգամ։

ՊՆ-ն հերքում է նաև օդային իրադրության մասին շրջանառվող տեղեկությունները։

Ադրբեջանամետ քարոզչությամբ զբաղվող ռուսական կայքերից մեկը գրել էր, որ թուրքական կործանիչներ են թռչել ՀՀ սահմանի մոտ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---