Վարչապետի որդին կամավորագրվել է

Վարչապետի որդին կամավորագրվել է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը կամավորագրվել է։ Նա զորացրվել էր ամռանը:

«Հենց նոր կամավորագրվեցի կենտրոնական հավաքակայանում: Համածառայակից ընկերներ ջան, եկել է մեր հերթը մատուցելու հայրենիքին մեր ծառայությունը»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։

Հոկտեմբերի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է վերջին մեկ տարվա ընթացքում զորացրված հայ երիտասարդներին՝ հորդորելով ներկայանալ զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ՝ Հայրենիքի համար «կենաց ու մահու պայքար տալու»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

Ընթերցեք նաև․ Վարչապետի մարտակոչը՝ վերջին 1 տարում զորացրվածներին. Վերցրեք զինհագուստն ու մեկնեք սահման՝ կռվելու

 Ուշագրավ
ԲՀԿ-ական Մանրիկյանը առաջարկել է հետագայում հատկացումներ անել նաև ՀՈԱԿ-ների բյուջեների հաշվին
Նա ասել է նաև, որ յուրաքանչյուրն ամեն օր պետք է զգա, որ կառավարություն իր կողքին է
Նրա վիճակը ծայրահեղ ծանր է, վարակված է կորոնավիրուսով