Երևանի ամանորյա ծախսերին հատկացված 100 մլն դրամը կուղղվի Ստեփանակերտի վերականգմանը![]() 24 նոյեմբերի 2020 - 12:14 AMT PanARMENIAN.Net - Երևանի ավագանին միաձյան ընդունել է փոխքաղաքապետ Սերգեյ Ներսեսյանի առաջարկը՝ փոփոխություն անել նախկինում ընդունված որոշման մեջ և Երևանի 2020-ի բյուջեով ամանորյա ծախսերի համար նախատեսված 100 միլիոն դրամը տրամադրել Ստեփանակերտի ենթակառուցվածքների վերականգմանը։ Սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում ադրբեջանական զինուժն առաջին օրվանից ավիացիայով և ծանր հրետանիով թիրախավորել է Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները: Ավագանու ԲՀԿ-ական անդամ Միքայել Մանրիկյանը նիստի ժամանակ հետաքրքրվել է՝ արդյոք նախատեսվում է այլ հատկացումներ ևս կատարել Ստեփանակերտին, եթե այո, ապա առաջարկում է դրանք կատարել համայնքային ոչ առևտրային կենտրոնների բյուջեների հաշվին։ Ներսեսյանը հայտնել է, որ հետագայում նույնպես նախատեսվում է աջակցություն Ստեփանակերտին և Արցախին, իսկ Մանրիկյանի առաջարկը կքննարկվի։ ![]() ![]() Նա բուժումը կշարունակի տանը՝ նրան ցուցված է անկողնային ռեժիմ Վարդևանյանը նշել է, որ քրգործն ինչպես հարուցվել է, այնպես էլ դադարեցվելու է քրհետապնդումը։ Նոր երթուղիները գործարկվել են Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հանձնարականով Անհրաժեշտ է ներկայացնել միայն 72 ժամվա վաղեմության ՊՇՌ թեստի սերտիֆիկատ՝ Covid-19-ի բացասական արդյունքով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |