Ալեն Սիմոնյան․ Այո, մարզերից ինչ-որ մարդիկ տեղափոխվել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ

Ալեն Սիմոնյան․ Այո, մարզերից ինչ-որ մարդիկ տեղափոխվել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ

PanARMENIAN.Net - Մարտի 1-ին իշխանության կազմակերպած հանրահավաք-քայլերթին քաղաքացիներին մարզերից տեղափոխել են, բայց դա վարչական ռեսուրսի կիրառում չէ, հայտարարել է Ազգային ժողովի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, փոխանցում է Aysor.am-ը։

«Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու», - ասել է Սիմոնյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե նախօրեին իշխանությունը հանրահավաքին մարդկանց բերելու համար վարչական ռեսուրս է կիրառել։

Նա նշել է, որ իրականացրած բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» և Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլորը ներկայացուցիչները միասին վերցրած։

Մարտի 1-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր համակիրներին հրավիրել էր հանրահավաքի։ Ավելի վաղ Telegram ալիքներից մեկը ձայնագրություն էր տարածել, որտեղ Շիրակի մարզի Մեղրաշեն համայնքի ղեկավար Հունան Պողոսյանը հայտնել է, որ մարտի 1-ին 50 հոգի են բերելու իշխանության հայտարարած քայլերթին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---