Երևան-Սևան մայրուղու վրա շտապօգնություն կհերթապահի

Երևան-Սևան մայրուղու վրա շտապօգնություն կհերթապահի

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանով շտապ բժշկական օգնության ծառայության լրացուցիչ հերթապահություն է սահմանվել Երևան-Սևան-Երևան մայրուղու վրա։

Հերթապահությունը սահմանվել է մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ, ուրբաթ օրերին՝ ժամը 16:00-22:00-ն, իսկ շաբաթ և կիրակի՝ ժամը 08:00-22:00-ն, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Հերթապահությունն իրականցվելու է 4 կետում՝ Կոտայքի մարզի Աբովյանի բժշկական կենտրոնի, Չարենցավանի ԲԿ-ի, Հրազդանի ԲԿ-ի և Գեղարքունիքի՝ Սևանի ԲԿ-ի շտապօգնության ծառայությունների միջոցով:

Ամռանը Երևան-Սևան-Երևան մայրուղին գերծանրաբեռնված է լինում, ինչպես նաև այդ ժամանակահատվածում առավել հաճախ են արձանագրվում ճանապարհատրանսպորտային պատահարներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---