ՀՀ-ն ընդհանուր 4 վիրավոր ունի. Գեղարքունիքում իրադրությունը կայուն է

ՀՀ-ն ընդհանուր 4 վիրավոր ունի. Գեղարքունիքում իրադրությունը կայուն է

PanARMENIAN.Net - Ճշտված տեղեկություններով՝ հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ կողմից իրականացված սադրանքի հետևանքով հայկական կողմը 4 վիրավոր ունի, հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

Ժամը 13։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում կատարվում է։

Սահմանի մնացած հատվածներում իրադրությունը հարաբերական հանգիստ է։

Հուլիսի 28-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից նախաձեռնած հարձակումից հետո ծավալված մարտական գործողությունների արդյունքում հայկական կողմն ունի 3 զոհ։

Ադրբեջանական կողմը հայտնել է 2 վիրավորի մասին։

Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 10։00-ից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---