Ակադեմիական քաղաքը կստեղծվի մինչև 2030-ը, պետական 8 բուհ կգործի․ Ծրագիրը հաստատվել է16 մարտի 2023 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2030 թվականը կստեղծվի Ակադեմիական քաղաքը, իսկ պետական բուհերի թիվը կնվազի մինչև 8-ը։ Այդ մասին կառավարության նիստում ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը` ներկայացնելով Կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին օրենքից բխող գործողությունների ծրագիրը։ Նախարարը հավելել է, որ ներկայացված նախագիծը ցույց է տալիս կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզը, որը նաև ֆինանսական գնահատում է անցել արտաքին փորձագետների ներգրավմամբ։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։ Ըստ ծրագրի, խոշոր դպրոցական կրթահամալիրների թիվը մինչև 2030թ–ը նախատեսվում է հասցնել 156-ի, ընդ որում դպրոցների տարրական դասարանների աշակերտները կօգտվեն դպրոցական սննդի ծրագրից։ Կառավարությունը հաստատել է կրթության մինչև 2030 թվականի զարգացման գործողությունների ծրագիրը։ ՀՀ–ում գործող պետական ֆինանսավորմամբ բուհերի թիվը 23 է։ Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |