Հայաստանը ստույգ տեղեկություն չունի թրաֆիկինգի զոհերի մասին

PanARMENIAN.Net - Թրաֆիկինգը մարդկանց միայն արտասահման կանչելը չէ, Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարի հարցերով ԵԱՀԿ հատուկ ներայացուցիչ Էվա Բյոդեն: Նա հատուկ ուշադրություն դարձրեց նրան, որ թրաֆիկինգը հաճախ իրագործվում է երկրի ներսում: Էվա Բյեդեն մարդկանց շահագործման բազմաթիվ օրինակներ բերեց, շոշափեց մարդկանց վաճառքի բոլոր տարատեսակները եւ ընդգծեց համալիր մոտեցման անհրաժեշտությունն այս հարցի լուծման գործում:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե ինչում է նախօրեին Երեւանում բացված Թրաֆիկինգի զոհերի օգնության կենտրոնի նպատակը, Էվա Բյոդեն հայտարարեց, որ Կենտրոնը նախատեսված է Հայաստանում թրաֆիկինգի խնդիրների ուսումնասիրման համար, քանի որ հասարակության տեղեկացվածությունը մարդկանց վաճառքի մասին իր բոլոր ձեւերում նպաստում է թրաֆիկինգի դեմ պայքարի ամրապնդմանը: ՀՀ տարածքում թրաֆիկինգի զոհերի մասին տեղեկությունը լրիվ չէ եւ ճշգրտման է ենթակա: Հասարակական կազմակերպությունների տվյալներով 2007-ի ընթացքում թրաֆիկինգի ոլորտում բացահայտվել է 8, իսկ 2008-ին` 4 հանցագործություն: Էվա Բյեդեն նաեւ նշեց, որ թրաֆիկինգի զոհերի 80 տոկոսը կանայք են կազմում:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---