Երևան-Սևան մայրուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

Երևան-Սևան մայրուղում գազալցակայանի պայթյունից տուժածներից մեկը մահացել է

PanARMENIAN.Net - Երևան-Սևան ճանապարհի գազալցակայանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած անձանցից մեկը մահացել է։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու բուժառուներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, մյուսի առողջական վիճակը դեռ ծայրահեղ ծանր է»,- ասել է նա, գրում է «Հայկական ժամանակը»։

Նախարարի խոսքով՝ մնացածի կյանքին վտանգ չի սպառնում:

«Մնացած բուժառուները, որոնք միջին այրվածքներ էին ստացել, դրական դինամիկա ունենք, նրանք դեռ կշարունակեն բուժական ընթացքը, բայց արդեն կարող ենք հանգիստ լինել նրանց համար»,- հավելել է Ավանեսյանը։

Հունիսի 6-ին՝ ժամը 23:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ընդհանուր առմամբ, բուժօգնության էր դիմել 7 քաղաքացի։

 Ուշագրավ
Ազատման պատճառներից են քաղաքացիների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
---