Արմեն Աշոտյան. Հայոց լեզվի ցածր միավորները միասնական քննություններում բացատրվում են տեստերի բարդությամբ

PanARMENIAN.Net - Առաջին 10 օրվա ընթացքում ամենաբարձր միավորները գրանցվել են անգլերեն լեզվից, ամենացածր միավորները` հայոց լեզվից, որտեղ միջին ցուցանիշը 11,4 է, ինչը երկու միավորով ցածր է անցյալ տարվա ցուցանիշից: Այդ մասին այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ գիտության եւ կրթության նախարար Արմեն Աշոտյանը:



«Մայրենի լեզվի քննության ընթացքում գրանցված ցածր միավորները բացատրվում են տեստերի բարդությամբ: Հենց այդ պատճառով է, որ հայոց լեզվի միասնական քննությանը մասնակցածներից ամենաբարձ միավորներ են ստացել ընդամենը 12 հոգի: Մինչդեռ անգլերեն լեզվի քննությանը մասնակցած դիմորդներից շուրջ 100 հոգի առավելագույն 20 միավոր է հավաքել»,-հայտարարել է Հայաստանի կրթության նախարարը:



Ըստ Արմեն Աշոտյանի, նախարարության նպատակն է նվազագույնի հասցնել մարդկային գործոնը քննությունների ընթացքում, այդպիսով, ապահովելով առավելագույն օբյեկտիվություն, սակայն ներկայումս երկրի կառավարությունն ի վիճակի չէ ապահովել գործընթացի լիակատար համակարգչային ապահովումը:



Այս տարի ՀՀ պետական միասնական քննությունն անց է կացվում երկու փուլով: Առաջինը մեկնարկել է հունիսի 2-ին, երկրորդը` բանակից զորացրվածների, օտարերկրյա քաղաքացիների եւ հարգելի պատճառով բացակայած դիմորդների համար:



Ըստ ՀՀ գնահատման եւ թեստավորման կենտրոնի տվյալների, որ հրապարակել է գիտության եւ կրթության նախարարը, 15 առարկաներով միասնական քննություն անցկացնող դիմորդների թիվը Հայաստանում ու Լեռնային Ղարաբաղում կազմում է շուրջ 19 հազար 164 մարդ:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---