28 հայ դպրոցականներ կուսանեն Թայլանդի ռեգենտների դպրոցում

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության ու գիտության նախարարության եւ Թայլանդի ռեգենտների դպրոցի միջեւ համագործակցության ծրագրի շրջանակներում 2005թ. պայմանագիր է կնքվել մրցույթի ամենամյա անցկացման մասին, որի հաղթողները` 14-16 տարեկան դպրոցականներ հնարավորություն են ստանում ուսումնառություն անցնել Թայլանդի ռեգենտների դպրոցում:



Դպրոցի հիմնադիր Վիրաչայ Թեչավիչիթը, որն այժմ Էստոնիայում Թայլանդի դեսպանն է, կրթաթոշակ է տրամադրում, վճարելով ուսման վարձի 90 տոկոսը: Ամենամյա վարձը յուրաքանչյուր աշակերտի համար կազմում է 20 000 դոլար:



Վերջին 3 տարում շուրջ 62 հայ աշակերտ է ընդունվել Ռեգենտների դպրոց, իսկ այս տարի 28 աշակերտ հաղթող է ճանաչվել մրցությում, գիտի, թե ինչ է նշանակում օրինակ ծառայել հանրությանը: Ես վստահ եմ, որ իրենք ներկայացնում են առաջնորդների նոր սերունդը»,-ասել է Վ.Թեչավիչիթը:-Ես այնքան հիացած եմ հայ աշակերտներով, որ պատրաստ եմ հայկական դպրոց բացել Մեծ Բրիտանիայում հենց վաղը, իսկ Հայաստանում Ռեգենտների դպրոցի բացման քննարկումները դեռեւս շարունակվում են»,-ասել է նա:



Թայլանդի ռեգենտների դպրոցը հավատարմագրված է Միացյալ թագավորության WES Ofsted տեսչության կողմից եւ համարվում է «Round Sguare» կազմակերպության լիիրավ անդամը, որը բաղկացած է 60 առաջատար դպրոցներից: Ուսուցումն իրականացվում է Մեծ Բրիտանիայի կրթական ծրագրով:
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---