Կիեւում հայկական եկեղեցի կկառուցվի 4 հուլիսի 2009 - 13:44 AMT PanARMENIAN.Net - Կիեւի քաղաքապետի եւ Ուկրաինայում ՀՀ դեսպանի հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել Ուկրաինայում ՀՀ դեսպանատան շենքի վարձակալման պայմանագրի երկարացման վերաբերյալ: Արմեն Խաչատրյանը նաեւ խնդրել է Լեոնիդ Չերնովեցկուն քննարկել դեսպանատան գնման տարբերակը, ինչը նախատեսվում է անել ՀՀ միջոցներով: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, Կիեւի քաղաքապետ Լեոնիդ Չերնովեցկին հայտարարել է, թե կնպաստի հայկական դեսպանատան խնդիրների լուծմանը: Հանդիպմանը քննարկվել է հայկական եկեղեցու կառուցման համար հողատարածքի տրամադրման հարցը: «Այսօրվա դրությամբ մենք մի փոքր մատուռ ունենք, որը կարող է միաժամանակ ընդունել ընդամենը 10 մարդու, իսկ հայերի թիվը Կիեւում շուրջ 30 հազար է: Կարող եք պատկերացնել, թե ինչ է կատարվում այնտեղ կիրակի օրերին»,-ասել է հանդիպմանը մասնակցող Հայ Առաքելական եկեղեցու ուկրաինական թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը: Չերնովեցկին խոստացել է Ուկրաինայում ՀՀ դեսպանին քննարկել Արմյանսկայա փողոցում (Խարկովի մասիվ) հողատարածք հատկացնել հայկական եկեղեցու կառուցման համար: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |