Վրաստանի հայկական սփյուռքը մայրենի լեզվով ուսանելու հետ կապված լուրջ խնդիրներ ունի

PanARMENIAN.Net - Վրաստանի հայկական սփյուռքը մեծ խնդիրներ ունի: Այսօր Ծաղկաձորում ամենամյա Համահայկական յոթերորդ պատանեկան համաժողովի բացման արարողությանը նման հայտարարությամբ հանդես է եկել Հայաստանի սփյուռքի նախարարի տեղակալ Ստեփան Պետրոսյանը` պատասխանելով Վրաստանի հայկական սփյուռքի ներկայացուցչի հարցին:



Սփյուռքի փոխնախարարը նշել է, որ առաջին հերթին խնդիրը կայանում է նրանում, որ Վրաստանի հայկական համայնքի համար հայերենի ուսուցումը գրեթե անհնար է դարձել այն պատճառով, որ այժմ Վրաստանը Հայաստանին թույլ չի տալիս գրքեր ուղարկել իր երկիր, որպեսզի Վրաստանում բնակվող հայերը կարողանան ուսանել մայրենի լեզվով: Այդ առիթով փոխնախարարը նաեւ ավելացրել է, որ Վրաստանի հայ երիտասարդությունը, չունենալով հայկական դպրոց հաճախելու հնարավորություն, ստիպված է սովորել ռուսական դպրոցներում, որտեղ կան հայկական դասարաններ:



Ստեփան Պետրոսյանը հաղորդել է, որ ՀՀ Սփյուռքի նախարարությունը քայլեր է ձեռնարկում ստեղծված իրադրությունը բարելավելու ուղղությամբ, մասնավորապես, նախարարությունը որակավորման բարձրացման համար Հայաստան է հրավիրել Թբիլիսիի հայոց լեզվի մի շարք ուսուցիչների:
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---