Հայաստանում կիրականացվի «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը 8 սեպտեմբերի 2009 - 22:59 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը ՀՀ հանրակրթական բոլոր դպրոցներում նախաձեռնել է «Սուրբ Պատարագն աշակերտի շուրթերով» ծրագիրը:Ծրագիրը, որի նպատակն է աշակերտներին հաղորդ դարձնել Սուրբ Պատարագի խորհրդին եւ երգեցողությանը, իրականացվելու է երեք փուլերով` տարածաշրջանային, մարզային եւ հանրապետական: Հայոց Եկեղեցու թեմերի, տեղական ինքնակառավարման մարմինների կրթության բաժինների եւ նրանց կողմից լիազորված անձանցից ձեւավորված տարածաշրջանային հանձնախմբերը, մասնակցելով միջոցառումներին, տարածաշրջանից ընտրելու են լավագույն դպրոցը: Հաղթող ճանաչված դպրոցները մասնակցելու են մարզային փուլին, ապա հանրապետական փուլին` եզրափակիչ եռօրյա մրցույթ-փառատոնին, որն անցկացվելու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Եզրափակիչ փուլի ավարտին ընտրվելու են հաղթողներ «Լավագույն սցենար», «Լավագույն կատարում», «Լավագույն բեմադրություն» անվանակարգերում, իսկ գլխավոր` «Հայրապետական մրցանակ»-ը շնորհվելու է լավագույն միջոցառում ներկայացրած դպրոցին: Ուշագրավ Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ռուսական հենակետերը դուրս կբերվեն Տավուշից Խոսելով հայ սահմանապահների տեղակայման ժամկետների մասին` նա շեշտել է, որ այդ գործընթացը պետք է հնարավորինս արագ անել Վարչապետ․ Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ամբողջ երկայնքով Նա ընդգծել, որ իհարկե, սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա նաև էական ձեռքբերում է նաև ՀՀ համար Տավուշցիները կրկին բողոքի են դուրս եկել Նրանք ընդգծել են, որ իրենց բոլորովին այլ կերպ են ներկայացրել իրավիճակը Փաշինյան. Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել, պետք է գնահատենք «Շատ կարևոր է արձանագրել»,–ասել է նա |