Մեծ Բրիտանիայի ՀԱԵ թեմի առաջնորդ դարձավ վարդապետ Վահան Հովհաննիսյանը 9 փետրվարի 2010 - 20:07 AMT PanARMENIAN.Net - Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը Տ. Վահան ծայրագույն վարդապետ Հովհաննիսյանը (ավազանի անունը` Սարգիս) ծնվել է 1963թ. Բաղդադում (Իրաք): 1988 թ. ձեռամբ Իրաքի Հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է սարկավագ եւ մեկնել է ԱՄՆ` ուսումը շարունակելու Նյու Յորքի Ս. Վլադիմիր աստվածաբանական ճեմարանում: 1990 թ. ձեռամբ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ 1995 թ. պաշտպանելով վարդապետական ատենախոսությունը` ստացել է Մասնավոր վարդապետության առաջին չորս աստիճանները` ձեռամբ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի: 2006 թ. ստացել է ծայրագույն վարդապետության աստիճան` պաշտպանելով ատենախոսություն «Գ. Կորնթացիս թուղթը» թեմայով: Այս տարիներին որպես հոգեւոր հովիվ ծառայել է Նյու Յորքի Ս. Խաչ եւ Նյու Ջերզիի Սրբոց Ղեւոնդյանց եւ Նյու Յորքի Սրբոց Նահատակաց եկեղեցիներում: Որոշ շրջան եղել է Ս. Վարդան առաջնորդանիստ եկեղեցու լուսարարապետը: Ֆորդհեմ համալսարանից ստացել է Աստվածաշնչագիտության դոկտորի աստիճան: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար |