Հայաստանը կմիանա «Երկրի օրվա» միջոցառումներին

PanARMENIAN.Net - «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի և «Երկրի օրը ցանց»-ի (Earth Day Network) միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ն նախաձեռնելու և իրականացնելու է «Երկրի օր 2010»-ին նվիրված մի շարք միջոցառումներ:

174 երկրից 17 հազար կազմակերպություն ներառող «Երկրի Օր ցանց»-ը (Earth Day Network), որ միջազգային է յուրաքանչյուր տարի ապրիլի 22-ին իրականացնում է «Երկրի օրվան» նվիրված բազմաթիվ բնապահպանական միջոցառումներ։ Այս տարի լրանում է «Երկրի оր»-ը բնապահպանական շարժման 40-ամյակը, այդ կապակցությամբ ամբողջ աշխարհում ապրիլի 17-24-ը կազմակերպվելիք միջոցառումներին անմասն չի մնա նաև Հայաստանը, որտեղ կիրականացվեն ծառատունկ, ուսուցողական սեմինարներ և այլն։

Ինչպես ասվում է «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունում կազմակերպությունը պատրաստ է համագործակցության բոլոր այն կազմակերպությունների հետ, որոնք ցանկություն կհայտնեն միանալ անցկացվելիք միջոցառումներին: Միջոցառումների մասին տեղեկատվությունը հասանելի կլինի «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ-ի պաշտոնական կայքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---