ՀՀ գլխավոր դատախազը «Արի տուն» երգ է նվիրել ՀՀ սփյուռքի նախարարությանը

PanARMENIAN.Net - «Նիգ-Ապարան» բարեգործական, հայրենակցական, հասարակական կազմակերպության պատվիրակությունը ՀՀ Սփյուռքի նախարարությանը երգ է նվիրել` այդ կերպ մասնակցելու պետական քաղաքականություն դարձած «Արի Տուն» ծրագրին:



Նույնանուն երգը, որ հեղինակել է երգչուհի Լեյլա Սարիբեկյանը (խոսք` Սերգեյ Հարությունյան), նրա իսկ կատարմամբ ներկայացվել է սփյուռքի նախարարությունում:



Ունկնդիրների շարքում են եղել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահ, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյան, որի նախաձեռնությամբ է նոր երգը նվիրաբերվել նախարարությանը:



«Ոգեւորված երգի կատարումից ներկաները` տիկին Հակոբյանի եւ պարոն Հովսեփյանի գլխավորությամբ, փորձեցին կատարել այն` շուրջպար բռնելով: Այնուհետեւ նախարար Հ. Հակոբյանը Աղվան Հովսեփյանին հանձնեց շնորհակալագիր «ազգանվեր եւ հայրենանվեր գործունեության, աննախադեպ նախաձեռնությունների, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության գործունեությանը հայանպաստ շունչ ու հոգի հաղորդելու եւ Հայաստան-Սփյուռք գործակցությանն իր որդիական նվիրումի համար», - ասվում է նախարարության հաղորդագրությունում:

Վերջում «Արի Տուն» ծրագիրը խորհրդանշող նվերներ հանձնելով երգի ստեղծման մասնակիցներին` նախարարը վստահաբար շեշտել է, որ միայն միասնական աշխատանքի շնորհիվ կարող ենք ստեղծել «հզոր Հայրենիք, երազների Հայրենիք», ուր ապրելու մեծ ցանկություն կունենան նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները:
 Ուշագրավ
Սոֆլու, Բարխուդարլու և Վերին Աքսիփարա (Ոսկեպար) գյուղերը 1929 թ. հուլիսի 19–20-ի որոշմամբ հանձնվել են Դիլիջանի գավառին
Վարորդները նշել են, որ արդեն տևական ժամանակ է իրենց վառելիք չի տրամադրվում
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով