Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ` Վարշավայում

Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ` Վարշավայում

PanARMENIAN.Net - Վարշավայի Ռեմբերտուվ թաղամասի թիվ 1 վարժարանում Լեհաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Գալոյանի հովանավորությամբ եւ Լեհաստանի հայկական համագումարի աջակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությանը նվիրված ցերեկույթ:

Միջոցառման ընթացքում Լեհաստանի հայկական համագումարի կրթամշակութային հարցերով պատասխանատու` Մարգարիտա Յերեմյանի մեկնաբանությամբ ցուցադրվել է Հայաստանի պատմության, մշակույթի եւ դպրության մասին պատմող տեսաֆիլմ: Լեհ աշակերտները մասնակցել են Հայաստանին նվիրված հարց ու պատասխանի մրցույթին, որի հաղթողներն արժանացել են հուշանվերների:

Շնորհիվ վարժարանի տնօրինության եւ ուսուցչուհիներ` Մալգոժատա Քսենժիցկայի ու Իոլանտա Վայցեխովսկա-Վարուտայի շահագրգիռ վերաբերմունքի, կրտսեր դասարանի աշակերտները դրսեւորել են իրենց քաջ իմացությունը Հայաստանի անցյալի ու ներկայի մասին, կատարել հայերեն լեզվով երգեր, տեղեկացնում է ՀՀ ԱԳ նախարարության մամլո ծեռայությունը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---